կարևոր
370 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-13 17:18
Հասարակություն

Տիկին նախարար, մտավախություն չունե՞ք, որ մի օր Ձեզ մեղադրանք առաջադրվի

«Մենք վարույթն իրականացնող մարմնից ստացել ենք այսպիսի որոշում, որը պիտի ենթակա լինի կատարման, և մեր ծառայողները պատշաճ կերպով այս որոշումները կատարել են»,- փաստմանը՝ այն բանից հետո, երբ 10 եպիսկոպոսները հայտարարեցին, որ միանում են Նիկոլ Փաշինյանին, դրանից հետո ոչ միայն նրանց, այլև քահանաների անվտանգությունը հսկվում է, դա ինչո՞վ է պայմանավորված, ամփոփիչ մամուլի ասուլիսի  ժամանակ այսպես պարզաբանեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Հարցին՝ ի վերջո 2024-ի հունիսի 12-ին Զարյա-3 կիրառվե՞լ է, թե՝ ոչ, Արփինե Սարգսյանը պատասխանեց․ «Կա նախաձեռնված քրեական վարույթ թեմայի շրջանակում, և քննչականի գործընկերները պատեհ պահի կհանրայնացնեն քրեական վարույթի հետ կապված դրվագներ։ Այս պահին իրավասություն չունեմ թեմայի մասով որևէ արձանագրում անել»։

Հարցին՝ Դուք Ձեր մեղավորությունը կամ թերացումն ընդունո՞ւմ եք Վոլոդյա Գրիգորյանի սպանության հետ կապված, որ ոստիկանները չեն կարողացել կանխել սպանությունը, ՆԳ նախարարն այսպես արձագանքեց․ «ՆԳ նախարարը ոստիկանության ծառայող չէ, ուղիղ հսկողության տարածք, ծածկվածություն չի ապահովում։ Ոչ համայնքային ոստիկան եմ, ոչ քրեական ոստիկան, ես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ եմ և քաղաքական պատասխանատվություն ունեմ նախարարի մանդատի շրջանակում առկա գործընթացների համար։ Ունենք նախաձեռնված քրեական վարույթ, ոստիկանությունը ջանք չի խնայել ապահովելու համար սպանության դեպքի բացահայտումը։ Ես Վաղարշապատի ոստիկանության աշխատանքը, որը սպասարկում է նաև Փարաքար համայնքը, չեմ դիտարկել դրական, և արդյունքում Վաղարշապատի համայնքային ոստիկանության բաժնի պետն ազատվել է աշխատանքից։ Ես՝ որպես ոլորտի քաղաքական պատասխանատու, տվել եմ իմ ռեակցիան, և Արմավիրի քրեական ոստիկանության պետն ազատվել է իր պաշտոնից»։

Լրագրողները փաստեցին՝ Վալերի Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել մարտի 1-ին դրվագով, և հարցրին՝ մտավախություն չունե՞ք, որ մի օր Ձեզ մեղադրանք հնարավոր է առաջադրվի, եթե Նիկոլի Փաշինյանի հրահանգները չկատարեք, Արփինե Սարգսյանը պատասխանեց․ «Որևէ վախ չունեմ ՆԳ նախարարի պաշտոնը թողնելու մասով․ որևէ մեկը հավերժ չէ որևէ պաշտոնում։ Ես պաշտոնը դիտարկում եմ՝ որպես միջոց մեր երկրի համար ՆԳՆ բնագավառում դրական փոփոխություններ արձանագրելու համար։ Ես կարծում եմ՝ որևէ բան չեմ արել, որի համար կարելի է ինձ մեղադրանք առաջադրել։ Իսկ եթե լինի պահ, որի շրջանակներում որևէ հանգամանք կլինի, կքննարկենք»։