|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արսեն Բաբայանի ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին բողոքի քննությունը դատարանը հետաձգեց: Այն կկայանա վաղը` հոկտեմբերի 23-ին ժամը 17:40: Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Yerkir.am-ին հայտնեց, որ դատարանը պատճառաբանել է , որ քննչական գործողություններ է իրականացվում: Մինչ վաղվա դատական նիստը հնարավոր է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ մուտք էր արվել բողոք՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու համար:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: