|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս: Փաշինյանն ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է արտադրամասում, ծանոթացել է հավաքվող արտադրանքին:
Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում զրուցել է նաև արտադրամասի աշխատակիցների հետ:
«Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամասում վարչապետին ուղեկցել է է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020թ. մայիսին 15-ին 10 տարի ժամկետով:
Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է 0-ից` դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։
Ինքնաձիգները շուտով կմատակարարվեն ՀՀ զինված ուժեր: Ապագայում արտադրանքը նաեւ արտահանվելու է: