|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ-ը 2 շաբաթվա ընթացքում Չինաստանի իշխանություններից ակնկալում է «ագրեսիվ վարքի մեղմացում», մասնավորապես Հոնկոնգի հանդեպ. Պետդեպին հղումով գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ այս մասին հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Դևիդ Ստիլվելը։
Հստակեցվում է՝ պետքարտուղարի տեղակալը նման հայտարարություն է արել Հավայիում՝ ԱՄՆ արտաքին քաղաքական հարցերով գերատեսչության ղեկավար Մայք Պոմպեոյի և Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, միջազգային հարցերով զբաղվող Յան Ցզեչիի հետ հանդիպման արդյունքներով։
Ըստ Ստիլվելի՝ Չինաստանի վերջին գործողությունները կառուցողական չէին, եթե նայենք Հնդկաստանին, Հարավչինական ծովին և Հոնկոնգին առնչվող հարցերին։
Դիվանագետը մանրամասնել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է ներքին անվտանգության և ազգային անվտագության մասին օրենքների վերանայում։
Ստիլվելը բանակցություններում չինական պատվիրակության վարքը բնութագրել է որպես «պայմանավորվածության չտրամադրված»։