|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հորդորել են ՉԺՀ-ին կատարել բրիտանական նախկին գաղութի՝ Հոնկոնգի հետ կապված պարտավորությունները. այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի միջև կայացած հեռախոսազրույցից հետո:
Նշվում է՝ Պոմպեոն և Ռաաբը կոչ են արել միջազգային հանրությանը «պատասխանել Պեկինի կողմից Հոնկոնգի ինքնավարության մշտական ոտնահարմանը»:
Պոմպեոն հստակեցրել է, որ տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին, որ Հոնկոնգն այլևս ինքնավարություն չունի ՉԺՀ-ից, ինչը նախատեսվում էր 1997 թ.-ին Մեծ Բրիտանիայից Չինաստանի իշխանություններին տարածքը հանձնելու պարագայում։
Նշենք՝ Պետդեպարտամենտի գնահատման փոփոխությունը նախատեսում է քաղաքականության փոփոխություն Հոնկոնգի նկատմամբ, բայց Պոմպեոն չի նշել, թե հատկապես ինչ կարող է ձեռնարկել վարչակազմը: