|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Հին Երևան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր քննարկեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի եւ Քաղշինպետկոմի ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Կարծում եմ՝ քաղաքի ամենակենտրոնում երկար տարիներ շինհրապարակի վերածված այս տարածքը հնարավորինս արագ պետք է բարեկարգել ու հանձնել շահագործման:
Այսօր արծարծեցինք նախագծի ամբողջական փաթեթի վերամշակմանն ու դրա հեռանկարային հաստատմանը վերաբերող մի շարք հարցեր»: