|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է անցկացրել, որտեղ որոշվել է ՔՊ-ի թեկնածուն` Երևանի ավագանու ընտրություններում: Նա դերասան Հայկ Մարությանն է: Նիստից հետո լրագրողների հետ զրոյցում նա ասաց, որ ունի ծրագիր, որը համընկնում է ՔՊ-ի ծրագրի հետ: Ծրագրում կան մի քանի շեշտադրումներ, որոնք շուտով ներկայացնելու է հանրությանը:
«Երևանի քաղաքապետը պետք է լինի մեզանից մեկը, քաղաքացիներից մեկը, այլ ոչ` պաշտոնյա, և եթե ես հաղթեմ, կլինեմ ձեզանից մեկը: Քաղաքը կբերենք այն վիճակին, որ կարողանանք բոլորս հպարտանալ, թևերը քշտած` երևանցիների հետ միասին, պետք է լուծենք Երևանի խնդիրները».- ասաց Հայկ Մարությանը: