|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները, ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ներկայացուցիչներն այսօր` Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցի օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում խնկարկեցին նահատակ տղաների հիշատակն ու ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ապրիլյան պատերազմին կամավորագրված Իշխան Սաղաթելյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ 2016-ի ապրիլը մեր պետության ու ազգի համար զգոնության կոչ էր, որ պետք է առավելագույնս ուշադիր լինենք սահմանների պաշտպանությանը:
«Երբ թշնամին հերթական անգամ ագրեսիա իրականացրեց մեր պետության նկատմամբ, շնորհիվ այս հերոսների, մեր տղաների կարողացանք պաշտպանել մեր հայրենիքի սահմանները: Շատ կարևոր է, որ, մեր հերոսներին ըստ արժանվույն գնահատելով, կարողանանք շարունակական պահել մեր ազգի միասնականությունը և մեր հերոսների, հերոսների ընտանիքների կողքին լինենք»,- ասաց Սաղաթելյանը:
Նա շեշտեց, որ միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, քանի դեռ այն ավարտված չէ: Իսկ խաղաղությունը, ըստ մեր զրուցակցի, ձեռք կբերենք պատերազմին պատրաստ լինելու ճանապարհով: