|
Փոխարժեքներ
04 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։
«Ռուսաստանը կպայքարի Դոնեցկի նույնիսկ մեկ հարյուրերորդ մասի ազատագրման համար, քննարկելու բան չկա»,-նշել է նա։
Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ միայն սեպտեմբերին ռուսական բանակը Ուկրաինայում ազատագրել է 1301 քառակուսի կիլոմետր տարածք։
«Ռուսաստանի զինված ուժերի առաջխաղացման տեմպերը ՍՎՕ գոտում միայն արագանում են»,-ասել էր նա՝ նաև նշելով, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի մոտավորապես 11%-ը մնում է ուկրաինական վերահսկողության տակ։