|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգման և միջավայրերի բարեկարգման հարցերի վերաբերյալ: Վարչապետի խոսքով` հաշվի առնելով այս տարվա երեք խոշոր իրադարձությունները և զբոսաշրջային այցերը, հարկավոր է սեղմ ժամկետներում կատարել բարեկարգման աշխատանքներ:
Նա ֆինանսների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել «Զվարթնոց» օդանավակայանից Երևան տանող ճանապարհի հատվածի բարեկարգման, ճարտարապետական մոտեցումների, խորհրդանիշերի տեղադրման միասնական լուծումներ և համապատասխան փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմին:
Վարչապետը հանձնարարեց նաև Գյումրու քաղաքապետին` «Կումայրի-Վերածնունդ» ներդրումային ֆոնդի հետ համատեղ ապահովել «Շիրակ» օդանավակայանից Գյումրի, Գյումրիի հրապարակի հարակից տարածք և Երևան տանող ճանապարհների բարեկարգման, կանաչապատման աշխատանքները: