|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ռուսական ռազմական պատվիրակությունը սիրիական Իդլիբի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շրջանակում մարտի 10-ին կժամանի Անկարա. այս մասին հայտնում է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ ՌԴ պատվիրակության հետ Անկարայում կքննարկվի Իդլիբում համատեղ պարեկության հարցը, որը պետք է սկսվի մարտի 15-ից:
Մոսկվայում ՌԴ և Թուրքիայի ղեկավարների միջև տեղի են ունեցել բանակցություններ սիրիական Իդլիբի վերաբերյալ: Կողմերն իրենց հավատարմությունն են հայտնել «Աստանայի ձևաչափին» և հայտարարել են հրադադարի մասին: Համաձայնություն է ձեռք բերվել Մ-4 ավտոմայրուղում համատեղ պարեկություն իրականացնելու մասին, որի մի մասն այժմ գտնվում է զինյալների ձեռքում. հայտնում է Yerkir.am–ը: