|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իրանը ողջունում է ՌԴ-ի և Թուրքիայի միջև սիրիական Իդլիբի հարցում ձեռք բերված համաձայնությունը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին. հայտնում է ТАСС-ը:
Իրանական կողմը դա կարևոր քայլ է համարում Իդլիբում ահաբեկչական խմբերի հարցը լուծելու ճանապարհին:
Ի դեպ, պայմանավորվածությունը դրական է համարել նաև Միացյալ Նահանգները:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում իրենք որոշում են ընդունել սիրիական Իդլիբ նահանգի շփման գծի երկայնքով 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ: