|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիան և Հունաստանը մտադիր են բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել Աթենքում մարտի 16-17-ը՝ ծովային վեճերը կարգավորելու համար. հայտնում է թուրքական ԱԳՆ–ն։
Հայտարարությունը հրապարակվել է փետրվարի վերջին՝ Եվրամիության գագաթնաժողովին ընդառաջ, որի ժամանակ դաշինքի անդամ պետությունների ղեկավարները քննարկել են երկու կողմերի տարածքային պահանջները և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը` Արևելյան Միջերկրական ծովի վիճահարույց ջրերում նավթի և գազի հետախուզման համար:
Հիշեցնենք, որ Թուրքիան ներգրավված է ինչպես Հունաստանի, այնպես էլ Կիպրոսի հետ վեճերում Էգեյան և Միջերկրական ծովերի տարածքային ջրերի շուրջ: Անկարան այս ամառ նավեր էր ուղարկել Կիպրոսի ափերի մոտ՝ գազի արդյունահանման համար հորատման աշխատանքներ իրականացնելու՝ սրելով լարվածությունը:
ԵՄ առաջնորդները դեկտեմբերին պատժամիջոցներ են սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք մասնակցում են Թուրքիայի հորատման գործողություններին Արևելյան Միջերկրական ծովի վիճահարույց ջրերում, բայց Թուրքիայի տնտեսությունն ուղղակիորեն չեն ենթարկել պատժամիջոցների՝ խոստանալով մարտին վերանայել իրավիճակը: