|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս օրերին Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում տեղի է ունենում սիրիական հակամարտության կարգավորման հերթական փուլը: Դամասկոսը մեղադրել է Թուրքիային Իդլիբի վերաբերյալ ստանձնած պարտավորվածությունները չկատարելու մեջ. հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք կոչ ենք անում ընդհանուր հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերին` կատարել այն, ինչ այստեղ հանձն էին առել: Դա հատկապես վերաբերում է Թուրքիային: Թուրքիայի կառավարությունը հանդես է գալիս որպես երաշխավոր: Դա նշանակում է, որ նրանք ունեն պարտավորություններ, նրանք պետք է գիտակցեն իրենց պարտականությունները: Սիրիայում մենք չենք տեսնում հստակ քայլեր, որոնք ցույց կտան, որ Թուրքիան կատարում է Աստանայում ձեռք բերված պայմանավորությունները»,- հայտարարել է Սիրիայում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:
Ջաֆարին նշել է, որ Իդլիբում ահաբեկիչների թիվը գնալով ավելի է շատանում:
Նշենք, որ Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թ. մարտից: