|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հատուկ ուշադրությամբ է վերաբերվում Հայաստանի և հետխորհրդային տարածությունում այլ երկրների քաղաքական իրադարձություններին: Այդ մասին նա ասել է Аргументы и факты-ի հետ զրույցում. հայտնում է Русарминфо-ն:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով` ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքն ակտիվորեն սկսել է միջամտել խորհրդային նախկին հանրապետությունների ներքին գործերին` ներառյալ Ուկրաինան և Վրաստանը:
«Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է: Այդ երկիրն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է: Այդ երկրի հետ հաստատվել են ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Ինտենսիվ բնույթ ունեն քաղաքական երկխոսությունը, խորհրդարանական գծով համագործակցությունը, ինչպես նաև միջազգային հարթակում համագործակցությունը: Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Դինամիկ են զարգանում կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը»,- ասել է Լավրովը: