|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում հայտարարել են խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան կատարելիք աշխատանքային այցի մասին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Վալենտինա Մատվիենկոյի՝ աշնանը Հայաստան կատարելիք այցը կարող է համատեղվել երկու երկրների համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի հետ: Այս միջոցառումը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին՝ Գյումրիում»,- ասել է խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը: