|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվայում դեկտեմբերի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն քննարկել են եվրասիական ինտեգրման հրատապ տեսլականները, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության դերը գլոբալ տնտեսության մեջ. հայտնում է ԵՏՀ-ի կայքը:
Մատվիենկոն նշել է, որ ԵՏՄ-ն այսօր իրենից ներկայացնում է ժամանակին ստեղծված ինտեգրման միավորում, իսկ դրա ստեղծումը համապատասխանում է համաշխարհային տնտեսությունում առկա միտումներին:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում Չինաստանի, Իսրայելի, Սերբիայի հետ, նախատեսվում են բանակցություններ Հնդկաստանի, Իրանի, Եգիպտոսի, Հարավային Կորեայի և Սինգապուրի հետ, որոնք պետք է ավարտվեն առևտրատնտեսական համաձայնագրերի ստորագրմամբ: