կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-26 16:44
Աշխարհ

Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել ԵԽԽՎ-ին

Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել ԵԽԽՎ-ին

Ռուսաստանը կլքի ԵԽԽՎ-ն, եթե երկրի և պատվիրակության իրավունքները լիարժեք չլինեն: Այդ մասին լիագումար նիստում հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը. հայտնում է РИА Новости-ն: Խորհրդարանականներն այդ առաջարկն ընդունել են ծափահարություններով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների հարցով բանաձևի նախագիծը ԵԽԽՎ-ն կքննարկի այսօր:

Նախագիծը հավասարակշռված  է և ազնիվ, այն չի պարունակում սահմանափակումներ: Այդ մասին РИА Новости-ին ավելի վաղ ասել է ԵԽԽՎ քաղաքական խմբերից մեկի ղեկավար Թինի Քոքսը: