|
Փոխարժեքներ
03 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.24 |
| EUR | ⚊ | € 442.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.904 |
| GBP | ⚊ | £ 502.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ուկրաինայի` արդեն նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ նոր մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին հայտարարել է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ, փաստաբան Անդրեյ Պորտնովը. հայտնում է РИА Новости-ն:
Պորոշենկոյին մեղադրում են իշխանությունը զավթելու մեջ. բանն այն է, որ, ըստ մեղադրանքի, նա ազդել է Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների նշանակման համար մրցույթի անցկացման վրա 2019-ի մարտ-մայիս ամիսներին:
Ավելի վաղ Պորոշենկոյին մեղադրել են հանցավոր եկամուտների օրինականացման, լիազորությունները չարաշահելու, պետական դավաճանության և դատական իշխանությունը ուզուրպացնելու մեջ: