|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ. գրում է РИА Новости-ն։
Հեռախոսազրույցում նա հույս է հայտնել, որ խաղաղ պլանի իրագործման ընթացքում հիմնական ուշադրությունը կհատկացվի այն խնդիրներին, որոնք բողոքի արտահայտման պատճառ են դարձել Ուկրաինայի արևելքում: Հեռախոսազրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։
Պորոշենկոն Պուտինին ներկայացրել է երկրի արևելքում խաղաղ կարգավորման իր պլանի հիմնական կետերը: Պուտինը մի շարք մեկնաբանություններ է արել՝ շեշտելով Լուգանսկում և Դոնեցկում ռազմական գործողության դադարեցման անհրաժեշտությունը: