|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բժշկական հաշտարարի ինստիտուտը ո՛չ կրկնօրինակում է ինչ-որ գործառույթների, ո՛չ էլ շատ մեծ նորամուծություն աշխարհի փորձում. լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` անդրադառնալով «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգին:
Նախարարը նշեց, որ բժշկական հաշտարարի ինստիտուտը գործում է 40 երկրում: «Այն երկաստիճան համակարգ է: Առաջին աստիճանը գործում է հիվանդանոցներում, բժշկական հաստատություններում և իրենից ներկայացնում է տնօրենի տեղակալի պաշտոնը, ով պարտավոր է քաղաքացիների բողոքները քննել և տալ պատասխան: Նման գործառույթ, տնօրենի տեղակալի մասով, մենք չունենք: Համակարգի երկրորդ աստիճանում էլ քաղաքացին, ում տնօրենի տեղակալի տված պատասխանը չի բավարարել, կարող է դիմել արդեն իսկ հենց առողջապահության ոլորտի հաշտարարին»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց նաև, որ առողջապահության ոլորտի հաշտարարը, նույն տրամաբանությամբ` ինչ իրավական ոլորտի հաշտարարը, պետք է գիտակ լինի առողջապահական ոլորտի օրենսդրությանը, հաճախորդների իրավունքներին, պետության և բուժհաստատության պարտավորություններին: «Հաշտարարը հնարավորություն կունենա հաճախորդներին տալու սպառիչ պատասխան: Գաղտնիք չէ, որ այսօր հաճախորդները պաշտպանված չեն: Նրանք օրենքները լավ չգիտեն, և այստեղ օգնելու կգա հենց հաշտարարի ինստիտուտը»,- նշեց Ալթունյանը: