|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր բողոքն է հայտնել օրերս հայ երեխայի կեղծ դավանափոխության վերաբերյալ հաղորդման հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ: Նա զանգահարել է Թուրքիայի Կրոնական գործերի նախարարին և իր մտահոգությունը հայտել դեպքի առնչությամբ:
Իր հերթին, Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխնախագահ Էրեն Քեսքինն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ Թուրքիայի ՄԻՊ-ի Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը դատական հայց է ներկայացնելու այդ դեպքի վերաբերյալ. հաղորդում է t24.com.tr կայքը:
Հաթիփօղլուի քննադատությամբ է հանդես եկել նույնիսկ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` Ստամբուլից պատգամավոր Մուսթաֆա Եներօղլուն, որը նշել է, որ անընդունելի է առանց ծնողների համաձայնության նման բան անել և դա չի սազում կրոնական քարոզչին: