|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկվա իր ելույթում հերթական անգամ անդրադարձել է «բազմանալու» թեմային: Էրդողանը, ով ամեն առիթով շեշտում է հակաբեղմնավորիչ դեղահաբերին դեմ լինելու մասին, հայտարարել է. «Նա, ով աշխատելու պատրվակով հրաժարվում է մայրանալուց, հրաժարվում է կին լինելուց: Սա իմ անկեղծ կարծիքն է: Նա, ով մերժում է մայր դառնալը, մերժում է տան տնտեսուհի լինելը: Որքան էլ իր աշխատանքում հաջողակ լինի, առերեսված է իր ազատությունը կորցնելու վտանգի հետ: Նա ինչ-որ բանով պակաս է, կիսատ: Մայրանալուց հրաժարվել` նշանակում է մարդկությունից հրաժարվել»:
Ի պատասխան Էրդողանի ելույթին՝ CNNTurk-ի հաղորդավար Նևշին Մենգյուն twitter-յան իր էջում գրել է. «Չեմ ցանկանում, այ մարդ, զոռո՞վ է մայրանալը: Քեզ՝ ի՞նչ, ում՝ ի՞նչ»:
Թուրքական Haberler կայքը «սկանդալային» է որակել հաղորդավարի այս խոսքերը: