|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
CNN-ի թուրքական ծառայությունը` CNNTurk-ը, անդրադարձել է Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» (թուրքերեն՝ Sessiz Ricat) հայտնի վեպի թուրքերեն թարգմանությանը:
Նշենք, որ Պոլսում (Ստամբուլում) հայկական «Արաս» հրատարակչությունը լույս է ընծայել հայկական գրականության ամենահատկանշական երկերից մեկը՝ Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպը: Լիսաբոնի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկի աջակցությամբ հրատարակված վեպի թուրքերեն թարգմանությունը կատարել է Մարալ Աքթոքմաքյանը, թուրքերեն գործը խմբագրել է Ռոբեր Քոփթաշը (խմբ. «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիրը), իսկ շապիկի ձևավորումը կատարվել է Արետ Գըճըրի կողմից:
Ներկայացնելով Շահան Շահնուրի կենսագրությունն ու գրքի պատմությունը՝ CNNTurk-ը բազմիցս օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը:
«Վեպի գլխավոր հերոսը՝ Պետրոսը, մեկն է այն մարդկանցից, ովքեր Օսմանյան կայսրության վերջին տարիներին Ցեղասպանության պատճառով լքել են իրենց հողերը: Նրա իսկ խոսքով՝ հաղթած թուրքի աքացին կերավ, ինքն իրեն Ֆրանսիայում գտավ: Անունը փոխվեց այս օտար երկրում՝ դարձավ Պիեռ, որքան էլ որ բոլորը գիտեին իր հայ լինելու մասին...», - գրել է լրատվամիջոցը՝ ծավալուն ներկայացնելով վեպն ու գրքից մեջբերումներ անելով: