|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայում արգելվել է քրդական Roza ամսագրի վաճառքը: Թուրքական Evrensel.net լրատվակայքի տեղեկացմամբ՝ 2 ամիսը մեկ քրդերեն և թուրքերեն լեզուներով հրատարակվող ամսագիրն իր գործունեության 2 տարվա ընթացքում ընդամենը 10 համար է թողարկել: Թուրքական իշխանությունները դրանցից 4-ի վերաբերյալ վաճառքից հանելու որոշում են կայացրել: Արգելվել է նաև ամսագրի բաժանումը կալանավայրերին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Roza ամսագրի դեմ նման սահմանափակումներն իշխանությունները հիմնավորում են «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն» կատարելու պնդումներով: Ուշագրավ է նաև, որ ամսագրի 6-րդ համարի վաճառքն արգելվել է Հայոց ցեղասպանության թեմայով շապիկի ու հոդվածի պատճառով:
Ամսագրի գլխավոր խմբագիր Մեհմեթ Սալիհ Էրշարին, ով ամսագրի վերաբերյալ հետաքննության շրջանակներում արդեն մի անգամ ձերբակալվել ու ազատ է արձակվել, նման սահմանափակումները բնորոշել է որպես քրդերենի և քուրդ ժողովրդի դեմ կառավարության անհանդուրժողականության դրսևորում: