|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանում, պարզվում է, հետաքրքիր ընկալում կա արդյունաբերական ձեռնարկությունների վերաբերյալ։
Ուսումնասիրելով Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների ցանկը՝ քիմպրոմի եւ այլ ձեռնարկությունների կողքին հանդիպեցինք մի ընկերության՝ «Ցոլք» ՍՊԸ-ին, որն իրականում արդյունաբերության հետ ոչ մի կապ չունի։ «Ցոլք» ՍՊԸ-ն շաուրմայանոց է, եւ տարօրինակ է, թե ինչպես է հայտնվել արդյունաբերական ձեռնարկությունների ցանկում։
Հետաքրքիր է՝ ԱՎԾ-ի արդյունաբերական արտադրանքի ինդեքսում ֆիքսվո՞ւմ է շաուրմաների վաճառքից գոյացվածը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: