|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քանի դեռ Ռուսաստանը զարգանում է, հավաքական Արևմուտքի ռուսատյաց հատվածը պայքարում է մեր դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հաճախ հարց են տալիս, թե ինչպես է ստացվում, որ այսպես կոչված հավաքական Արևմուտքի ողջ ռուսատյաց, այսպես կոչված, ագրեսիվ հատվածը պայքարում է մեր դեմ, իսկ մենք զարգացնում ենք մեր տնտեսությունը, ամրացնում մեր ֆինանսները, կատարելագործում ենք զինված ուժերը, նոր արդյունքների ենք հասնում պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում և առաջ ենք գնում»,- «Ամեն ինչ հաղթանակի համար» ժողովրդական ճակատի համաժողովում ասել է Ռուսաստանի նախագահը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը նոր արդյունքների է հասնում պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում։