|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Лентa.ру-ին, որի շրջանակում խոսել է նաև ռազմական ոլորտում ռուս-հայկական հարաբերություննեի զարգացման մասին:
«Իմ կարծիքով` արդիական է դառնում Գյումրիում ռուս-հայկական արդյունաբերական համալիրի ստեղծման նախագիծը: Այն կարող է հարթակ դառնալ Ռուսաստանին և Հայաստանին սահմանակից Իրանի հետ գործնական, ռազմատեխնիկական համագործակցության ստեղծման համար, ինչը հնարավորություն կտա ՌԴ-ին դուրս գալու սահմանակից պետությունների սպառազինության շուկա: Դրանից բացի` Գյումրիում նոր աշխատատեղերի ստեղծումը կբարելավի քաղաքի ժողովրդագրական վիճակը և կամրապնդի սոցիալական կապերը տեղի բնակիչների ու ռուսական ռազմաբազայի զինվորների միջև»,- ասել է նախարարը: