|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«City of smile «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցուցակը:
Ըստ այդմ՝ հիմնադրամին ամենախոշոր նվիրատվությունը՝ 51 մլն դրամ, կատարել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարանը»:
Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է՝ 47.9 մլն դրամ կամ 100.000 ԱՄն դոլար:
Գործարար Սամվել Ալեքսանյանը 2018.թ-ին հիմնադրամին գումար է փոխանցել իրեն պատկանող 4 ձեռնարկության անունից`
«Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամ՝ 10 միլիոն դրամ,
«Ալեքս տեքստիլ» ՍՊԸ՝ 2 միլիոն դրամ,
«Սիթի» ՍՊԸ՝ 2 միլիոն դրամ,
«Նատալի ֆարմ» ՍՊԸ՝ 3 միլիոն դրամ:
2018թ.-ին հիմնադրամին գումար են փոխանցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը՝ 5-ական միլիոն դրամ: Իսկ «Գագիկ Ծառուկյան» ԲՀ-ի կողմից փոխանցվել է 2 միլիոն դրամ:
Ցուցակն ամբողջությամբ՝ այստեղ: