|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է ձեռնարկության նոր արտադրամասի բացմանը:
Ողջունելով արտադրամասի բացման արարողության մասնակիցներին և ձեռնարկության աշխատակազմին, ՀՀ պաշտպանության նախարարը փաստել է, որ տարեցտարի հետևողականորեն ընդլայնվում են հայրենական ռազմարդյունաբերության հնարավորությունները: Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի ստեղծմամբ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող և զինված ուժերին աջակցող այլ կազմակերպությունները շարունակաբար կզարգացնեն իրենց հնարավորությունները և թողարկվող արտադրանքով կնպաստեն զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:
Ձեռնարկության նոր արտադրամասի բացման պատիվը վերապահվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին և ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանին: Արտադրամասի բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է ձեռնարկության տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել ձեռնարկության նյութատեխնիկական ապահովմանը միտված առաջիկա ծրագրերը և ընթացիկ կապիտալ շինարարական աշխատանքները: