|
Փոխարժեքներ
03 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.24 |
| EUR | ⚊ | € 442.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.904 |
| GBP | ⚊ | £ 502.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ուկրաինայի «Բատիկիվշչինա» կուսակցության ղեկավարի շտաբի ներկայացուցիչ Սերգեյ Սոբոլևը հայտարարել է, որ երկրի ԿԸՀ-ն, հնարավոր է, խեղաթյուրում է ընտրությունների արդյունքները` հօգուտ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի. հայտնում է ТАСС-ը:
Շտաբի ներկայացուցչի խոսքով` քվեաթերթիկների 63 տոկոսի մշակումից հետո Վլադիմիր Զելենսկին հավաքել է 28,1 տոկոսը, Յուլյա Տիմոշենկոն` 16,1 տոկոսը, իսկ Պորոշենկոն` 15,2 տոկոսը:
«Մենք զուգահեռ հաշվարկ ենք իրականացրել` դեռևս խոնավ կնիքներով, մինչդեռ ԿԸՀ-ն զգալիորեն դանդաղեցրեց հաշվարկը»,- ասել է նա:
Պաշտոնական տվյալների համաձայն` Տիմոշենկոն երրորդ տեղում է` Զելենսկիից ու Պորոշենկոյից հետո և, հավանաբար, չի անցնի երկրորդ փուլ: