|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արևելյան Չինաստանի ամենազարգացած շրջաններից մեկում՝ Ցզյանսու նահանգում, հոկտեմբերի 29-ին ինժեներները շահագործման են հանձնել աշխարհի ամենաբարձր ամբարտակով պոմպային կուտակիչ հիդրոէլեկտրակայանը, գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նոր կայանը գտնվում է Ցզյուժոնգ քաղաքում հաստատված հզորությունը 1.35 միլիոն կիլովատտ է, իսկ լրիվ հզորությամբ դեպքում տարեկան էլեկտրաէներգիայի արտադրությունը հասնում է 1.35 միլիարդ կիլովատտ-ժամի։
Վերին ջրամբարի պատվարը, որը կարող է տեղավորել մինչև 17.07 միլիոն խորանարդ մետր ջուր, բարձրանում է 182.3 մետր ինչը համարժեք է 60 հարկանի շենքի բարձրությանը։ Սա այն դարձնում է աշխարհի ամենաբարձր պոմպային կուտակիչ հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։