|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տավուշի սահմանամերձ գոտում գտնվող Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ավտոճանապարհի շինարարական աշխատանքները փոքր-ինչ կերկարաձգվեն անձրևների և թշնամու կողմից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու պատճառով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ծանոթացել է ավտոճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին և հանձնարարել, որ ճանապարհահատվածն ամբողջովին շահագործման հանձնվի մինչև օգոստոսի վերջ:
Ճանապարհի հողային աշխատանքների 90 տոկոսն արդեն ամբողջությամբ ավարտված է, մոտ 250 մետր երկարությամբ հատվածում կառուցվում է 5-10 մետր բարձրությամբ պատ, որը թույլ չի տա, որ ճանապարհը տեսանելի լինի Ադրբեջանի դիպուկահարներին:
Այլընտրանքային ավտոճանապարհի երկարությունը 3,2 կմ է, այն կառուցվում է անվտանգության նկատառումներով, քանի որ ներկայում շահագործվող ճանապարհը գտնվում է թշնամու կրակի հասանելիության գոտում: