|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Ըստ ամերիկյան Forbes ամսագրի` աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողների տասնյակը գլխավորում է ամերիկացի գրող, թրիլեր ժանրի մեծ վարպետ Ջեյմս Պատերսոնը, ով 2010 մայիսից մինչեւ 2011 ապրիլը վաստակել է 84 միլիոն ԱՄՆ դոլար։
Forbes-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում վիպասան Դանիելա Սթիլն է, ով նույն ժամանակահատվածում աշխատել է 35 միլիոն դոլար: Երրորդ տեղում է սարսափ ստեղծագործությունների հայտնի վարպետ Սթիվեն Քինգը` 28 միլիոն դոլար եկամտով։
Forbes-ը նաեւ կանխատեսում է, որ Պատերսոնի` մինչև 2012-ի վերջը լույս տեսնելիք 17 գրքերը նրան մոտ 150 միլիոն դոլար եկամուտ կբերեն։