|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ամերիկյան Forbes ամսագիրը կազմել է տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցուցակը: Այն այս տարի գլխավորում է հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը. նա այս տարվա ընթացքում վաստակել է 58 մլն դոլար: Շահույթի մեծ մասը ձեռք է բերել վերջին` «Ճակատագրական կին» ալբոմի վաճառքից, ինչպես նաև սեփական օծանելիքի գովազդից. հայտնում է Дни.ру-ն:
Երկրորդ տեղում է Թեյլոր Սվիֆտը, որը վաստակել է 57 մլն դոլար: Եռյակը փակում է 24-ամյա տաղանդավոր երգչուհի Ռիհաննան, որի շահույթը կազմել է 53 մլն դոլար:
Իսկ Լեդի Գագայի գործերն այս տարի այնքան էլ լավ չեն. անցյալ տարվա առաջատարն այս տարի զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը` վաստակելով ընդամենը 52 մլն դոլար: