|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի եւ ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյի ունեցվածքի մի մասի վրա կալանք է դրվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Միխայիլ Գավրիլյուկը:
Ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, կալանք դրվել է վերջիններիս նկատմամբ հարուցված գործի նախաքննության ընթացքում հայտնաբերված ունեցվածքի վրա: Դատախազի տեղակալը նշել է, որ Լուցենկոյի՝ կալանքի տակ վերցված ունեցվածքը կազմում է մոտ 78 միլիոն գրիվնի (մոտ 200 հազար դոլար), իսկ Տիմոշենկոյի կարողությունների չափի մասին չի խոսել: Միայն ասել է, որ շարունակում են փնտրել նրանց ունեցվածքը:
Նշենք, որ Տիմոշենկոն մեղադրվում է 2009 թվականին Ռուսաստանի հետ գազի շուրջ պայմանագրեր կնքելու ժամանակ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետությանը մոտ 200 միլիոն դոլարի վնաս հասցնելու համար: Բացի այդ` նրա դեմ հարուցված են եւս երեք քրեական գործեր` նմանատիպ իրավախախտումների համար:
Լուցենկոն նույնպես մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետության միջոցները վատնելու մեջ: Նա 2010 թվականի դեկտեմբերից անազատության մեջ է գտնվում: