կարևոր
445 դիտում, 58 րոպե առաջ - 2025-12-03 11:25
Քաղաքական

Սերժ Սարգսյանի հիմնական մոտեցումները, ի տարբերություն այսօրվա կառավարչի, եղել են հստակ և անփոփոխ․ Տիգրան Աբրահամյան

Սերժ Սարգսյանի հիմնական մոտեցումները, ի տարբերություն այսօրվա կառավարչի, եղել են հստակ և անփոփոխ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ 

«Թեև վերջին 3 տասնամյակի բանակցային փաթեթը խեղաթյուրումներով, կիսատ-պռատ հանրայնացվեց, սակայն դա էլ մեծ թվով տեղեկատվություն է փոխանցում ոչ միայն բանակցային փաթեթների բարելավումների դինամիկայի, այլ նաև երկիրը ղեկավարող անձանց սկզբունքների և կարմիր գծերի մասին:

Նույն Փաշինյանն իր պաշտոնավարման օրոք 3 տարբեր դիրքորոշումներ է արտահայտել արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ:

Սկզբում խոսում էր Արցախի ինքնորոշման, հետո ՀՀ տարածքային ամբողջականության մաս կազմելու, իսկ հետո Արցախն Ադրբեջան հռչակեց ու հանձնեց Ադրբեջանին:

2008-2018 թթ.-ի փաթեթը, որում ոչ միայն ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք էր ամրագրված, այլ ներկայացված էր դրա իմպլեմենտացիան` համաժողովրդական հանրաքվե` պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի միջոցով (1988 թվականի ժողովրդագրական համամասնությամբ, որտեղ 75 %-ը հայեր էին), որոշակի փոփոխությունների փուլեր է անցել:

Սակայն ամենաաչքի ընկնողն այն հանգամանքն է, որ եղել են հստակ կարմիր գծեր ու սկզբունքներ, որոնք ոչ միայն չեն հատվել, բոլոր ճանապարհներով պաշտպանվել են` ՌԴ նախագահին ուղղված նամակը դրա օրինակներից է:

Եվ որ ամենակարևորն է` ԼՂ հարցում Սերժ Սարգսյանի հիմնական մոտեցումները, ի տարբերություն այսօրվա կառավարչի, եղել են հստակ և անփոփոխ»: