|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Գյումրիի քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մի քանի տասնյակ կալանավորված քաղբանտարկյալներից մեկն ազատ կարձակվի։
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Legist Advocates Team-ում իմ գործընկեր Ռուդիկ Դոլունցի հատուկ վերանայման բողոքը և որոշել այն բավարարել ամբողջությամբ։ Հովհաննես Միդոյանը քիչ հետո ամբողջությամբ ազատ կարձակվի»,- գրել է նա։
Հիշեցնենք` հոկետմբերի 20-ին իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել էր Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։