|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.19 |
| EUR | ⚊ | € 443.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.8908 |
| GBP | ⚊ | £ 504.16 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
ԱԺ-ում քննարկվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացնում է նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Խնդիրն այն է, որ դուք նախագիծը բերել եք նախընտրական տրամաբանության մեջ, այդտեղից են սկսվում բոլոր խնդիրները»,- դիմելով նախարար Ավանեսյանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ իշխանությունները 5 տարի խոսել են ապահովագրության մասին, սահմանել են, որ հունվարի մեկից քաղաքացուց գանձվող հարկը պետք է բարձրանա, և դեկտերմեբրի 2-ին նոր առաջին ընթերցում են անում։
Քրիստինե Վարդանյանի կարծիքով, ինչպես ինքը նշեց, կառավարությունն ուղղակի ուսումնասիրել է շուկան, տեսել է ապահովագրական ընկերությունենրի գործունեությունը, տեսել է, որ այդտեղ կա մեծ շահույթ և այն մասնավոր կայացած ինստիտուտներից է։
«Հիմա դուք այս ծրագրով՝ մեգաապահովագրական եք ստեղծում, ուղղակի մեկ պետական մեգաապահովագրական ու դուք դա անում եք ձեր կառավարման փորձով ու հմտություններով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնելով որ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ պետք է զերծ մնալ պետական հիմնադրամներ ստեղծելուց, քանի որ դրանք ձախողում են, ինչպես ԱՆԻՖ-ը՝ պատգամավորն ասաց. «Ձեր կառավարման փորձով մենք ունենալու ենք ԱՆԻՖԻ պատկերը նաև այս դեպում, որովհետև դուք մի պետական հիմնադրամ եք ստեղծում, ամբողջը տալիս եք իրեն և անհասկանալի է, թե նա ինչպես է կարգավորելու այս կարևորագույն շուկան»։
Պատգամավորը նկատեց, որ դրա արդունքում մասնավոր ապահովագրական ընկերությունները զրկվելու են առողջապահական ծառայությունից և մյուս ծառայություններն են թանկացնելու։
Ըստ Քրիստինե Վարդանյանի՝ Հայաստանի դեպքում լավագույն տարբերըկը կլինի հիբրիդային տարբերակը՝ մասնավոր-պետական համագործակցությունը։
«Ինչն էր խանգարում, որ պետությունն ապահովեր բազայինը, իսկ մասնավորները ապահովեին մյուս փաթեթները, որոնք քաղաքացիները կցանկանային ձեռք բերել»,-ասաց նա՝ հավելելով․ «Ընդամենը մի քանի ամիս հետո բախվելու ենք այն պատկերին, որ ձեր այս ճռճռան, շատ սիրուն խոստումները բախվելու են իրականության պատին և փշրվեն»։