|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Խայտառակ վիճակ է, պետությունը հարկատուների փողերն ուղղում է ինչ որ բիզնեսների, որպեսզի այդ բիզնեսմենները առանց ԱԱՀ-ի մեքենան մտցնեն Հայաստան, հետո ՀՀ-ից արտահանեն։ Այս մասին ԱԺ-ում անդրադառնալով էլեկտրական մեքենաների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատելու արտոնության տրչամադրման երկարաձգմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ինչո՞ւ պիտի «հերոս» հարկատուները ֆինանսավորեն բիզնես ու ինչի է պետությունը բիզնես ֆինանասավորում»,-ասաց Արթուր Խաչատրյանը՝ պահանջելով ներկայացնել վիճակագրություն, թե տրված քվոտաներից քանի ընկերություն է օգտվել։
«Պետք է հստակ արձանագրել, որ եթե ինչ-որ մեկը մեքենա է ներմուծել և արտահանում է՝ պետք է ԱԱՀ-ն հետ վերադարձնի»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։