|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Միջազգային արբիտրաժային վճիռը չկատարելու քմահաճույքի համար վճարելու են ծանր հարկերի տակ կքած ու տասնամյակներով լավ օրվա հույսը չկորցնող մեր հերոս հարկատուները: Հայաստանի դեմ, ամենայն հվանականությամբ, նոր [դրամական] պահանջներ կներկայացվեն:
Հնարավոր վնասների հատուցումից բացի, Հայաստանը հատուցելու է իր միջազգային (առանց այդ էլ վնասված) հեղինակությամբ: Հայաստանին կներառեն տարբեր black list-երի մեջ` զգուշացնելով պոտենցիալ ներդրողներին վտանգների մասին (ո՞վ ներդրում կանի էդքանից հետո):
Բացասական հետևանքները սրանցով չեն սպառվում:
Եվ այս ամենը նրա համար, որ Ռոմանոսը «Ֆեյսբուք»-ում փոսթ անի ու գրի` «ձև չունեք», իսկ իրա շեֆն ապացուցի, որ «իր ոգին պարտվել չգիտի»:
Ինչքան պիտի չսիրես երկիրդ ու ժողովրդիդ, որ դատարկ գլխովդ անցած ամեն հիմարություն ու պիժոնություն սեփական ժողովրդիդ քթից բերես»: