Միասին կարող ենք
կարևոր
2302 դիտում, 8 ամիս առաջ - 2025-07-07 16:52
Հասարակություն

Նոր բիզնես նախագծեր, ներդրումներ․ «Մանթաշյանց Գլոբալ Բիզնես Ֆորում 2025»-ն ամփոփվեց ռեկորդային արդյուքներով

Նոր բիզնես նախագծեր, ներդրումներ․ «Մանթաշյանց Գլոբալ Բիզնես Ֆորում 2025»-ն ամփոփվեց ռեկորդային արդյուքներով

Տարվա ամենամասշտաբային բիզնես իրադարձությունը՝ «Մանթաշյանց Գլոբալ Բիզնես Ֆորում 2025»-ը, որ մեկնարկել էր օրեր առաջ, արդեն հուլիսի 5-ին ամվոփվեց «Մանթաշյանց Գլոբալ Բիզնես Վիքենդ 2025»-ով, եզրափակիչ Գալա ընթրիքով։  «Մանթաշյանց Գլոբալ Բիզնես վիքենդ 2025»-ն ակումբականների մասնակցությամբ նախատեսված նեղ ձևաչափով երկօրյա միջոցառում է, որին մասնակցեցին միայն ակումբականներ, տարածաշրջանային մասնաճյուղերի ներկայացուցիչներ, մեծ հաշվով՝  Մանթաշյանց ակումբի անդամ 400 գործարար՝  աշխարհի 20 քաղաքից: «Մանթաշյանց Գլոբալ Բիզնես վիքենդ 2025»-ը  նաև բացառիկ հնարավորություն է ակումբականների համար՝ ներկայացնելու իրենց նախագծերն ու հնարավորություն ձեռքբերել դրանք կյանքի կոչելու համար։ 

«Մանթաշյանց Գլոբալ Բիզնես Վիքենդի» ժամանակ  Վահրամ Միրաքյանն ամփոփեց ակումբի ձեռքբերումներն ու ներկայացրեց անելիքներն ու նոր ծրագրերը։

Ի դեպ, «ՍԻԳՆՈՒՄ» ընկերության աջակցությամբ ակումբում ներդրվեց միջազգային կառավարման համակարգ, ինչի արդյունքում ակումբը սերտիֆիկացվեց՝ ստանալով ISO 9001 և ISO 20121 համապատասխանություն։ Սերտիֆիկատը հանձնեց «ՍԻԳՆՈՒՄ» ընկերությունների խմբի հիմնադիր Նիկա Մանուկովան:

Ֆորումի վերաբերյալ այլ մանրամասներ՝ ակումբի ՖԲ էջում։