կարևոր
766 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-02 10:56
Հասարակություն

Այցելեցինք ՀԱԵ Ֆրանսիայի Հայոց թեմ՝ հայտնելու մեր աջակցությունը Հայ եկեղեցուն․ Մուրադ Փափազյան

Այցելեցինք ՀԱԵ Ֆրանսիայի Հայոց թեմ՝ հայտնելու մեր աջակցությունը Հայ եկեղեցուն․ Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հայտնում է, որ այցելել են ՀԱԵ Ֆրանսիայի Հայոց թեմ՝ հայտնելու իրենց աջակցությունը Հայ եկեղեցուն։

«Այսօր մենք հանդիպեցինք Հայ եկեղեցու առաջնորդի հետ՝ մեր շարունակական աջակցությունը հայտնելու Հայ եկեղեցուն, որը բախվում է Հայաստանի ռեժիմի կողմից վարվող անընդունելի և անօրինական ագրեսիայի քաղաքականությանը»։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր Գևորգյանը, Շահե Մատենյանը, Գևորգ Մելիդոնյանը, Ռոմիկ Դավթյանը։