|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.24 |
| EUR | ⚊ | € 442.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.904 |
| GBP | ⚊ | £ 502.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Երևանում չպիտի լինեն գործարաններ, որ ֆիլտրեր չեն տեղադրում: Երևանում ավազի հանք է գործում, ժողովո՛ւրդ: Երևանի ներսում բեռնատարները բաց, ավազը բեռնած երթևեկում են: Ո՞ւր են համապատասխան ծառայությունները»: ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Պատգամավորի խոսքով՝ լավ է, որ 300 շինթույլտվություն կա, բայց չպետք է՝ ով ինչ ուզի, անի. «Փող են աշխատում՝ ո՞ւմ առողջության հաշվին: Պտի տուգանվեն: Ոչ մեկի առողջության հաշվին իրավունք չունեն փող աշխատելու: Ցանցեր չտեղադրելու համար ոչ թե մի քանի տասնյակ հազարական տուգանվեն, այլ շատ»,- հավելեց նա: