կարևոր
298 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-09 19:31
Քաղաքական

էս ա, թող Վենսը տեսնի ինչ ա Հայաստանում կատարվում. քիչ ա մնում ՀՕՊ համակարգեր տեղադրեն. Գառնիկ Դանիելյան

էս ա, թող Վենսը տեսնի ինչ ա Հայաստանում կատարվում. քիչ ա մնում ՀՕՊ համակարգեր տեղադրեն. Գառնիկ Դանիելյան

Ջեյ Դի Վենսի այցի օրակարգի մասին որևէ տեղեկություն չկա մինչև վերջին ժամերը։ Ես առնվազն տեղյակ չեմ, թե ինչ օրակարգի շուրջ պիտի քննարկում լինի, բայց այն կարևոր հարցը, որին պետք է ուշադրություն դարձնել և ինչի ակնկալիքը ունի մեր ժողովուրդը, դա Բաքվում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարության և պատանդառնված անձանց ազատ արձակման հարցն է։ Այս մասին նախագահական նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ հաջորդ կարևոր հարցը մեր սուվերեն տարածքներից ադրբեջանական զորքերի հետ քաշման խնդիրն է, ներքաղաքական օրակարգի վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան, մասնավորաբար ապօրինաբար կալանավորված և անազատության մեջ պահվող վեց տասնյակից ավել քաղբանտարկյալների հարցն է, սրբազանների, քաղաքական գործիչների, լրագրողների հարցն է, դատական համակարգի աբսուրդի հարցն է, եկեղեցու դեմ արշավի հարցն է։ 

Նա նաև տեղեկացրեց, որ Վենսի այցի ընթացքում Ծիծեռնակաբերդ այց նախատեսված չէ, նաև հանդիպում տեղի չի ունենալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում: