|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում` վարչապետի նստավայրի մոտ, այսօր` հոկտեմբերի 10-ին, ՀՅԴ անդամները բողոքի ցույց են անցկացրել` ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:
Հավաքվածները վանկարկում էին` «Ճանաչեք Արցախի Հանրապետությունը հիմա», «Արցախը մերն է», «Հայաստանը խաղաղություն է ցանկանում, Ալիեւը` պատերազմ», «Հաղթելու ենք» եւ այլ կոչեր:
Նրանք նաեւ հայրենասիրական երգեր են երգել:
Նշենք, որ նմանատիպ ակցիաներ են անցկացվել նաեւ Բեյրութում, Փարիզում, Տորոնտոյում, Սան- Պաուլոյում, Միլանում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը: Սեպտեմբերի 27-ից Արցախում եւ ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն:
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվել էր կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Բողոցի ցույցի տեսանյութը կարող եք դիտել նաև այստեղ․