|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.24 |
| EUR | ⚊ | € 442.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.904 |
| GBP | ⚊ | £ 502.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Քիչ առաջ համացանցը միացրեցի և աչքս ընկավ, որ Նիկոլ Փաշինյանը կարծես իր խոստումը կատարել է և հրապարակել է Արցախյան բանակցությունների հետ կապված փաստաթղթեր, բայց Նիկոլ Փաշինյան, Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե այստեղ ևս չստեր, այստեղ ևս չմանիկուլացներ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջի «լայվում» նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով այս պահին գտնվում է Բեյրութում։
«Նախ ամբողջական թղթածրարները չէին, այդ փաստաթղթերի մեծ մասը կամ ամբողջը հրապարակվել են բացի մեկից՝ 2019 թվականի Մինսկի խմբի կողմից առաջարկը, որը տևական ժամանակ ընդդիմության կողմից կոչ էր արվում իշխանություններին հրապարակել։
Բոլոր փաստաթղթերում, այդ թվում 2019 թվի փաստաթղթում, խոսվել է Արցախի կարգավիճակի վերջնական որոշման և արցախահայության վճռահատման հիման վրա որոշման մասին, և սուտ է Նիկոլ Փաշինյանը, որ բոլոր բանակցություններում Արցախն Ադրբեջանի կազմում պատկերացվող բանակցություններ են եղել։
Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե չմանիպուլացներ։ Այս հրապարակված փաստաթղթերում չկա Քի Վեստի փաստաթուղթը, որտեղ փաստացիորեն Արցախը միանում էր Հայաստանի Հանրապետությանը և այդտեղ չկար Մեղրի զիջելու կամ Մեղրիի միջանցքի հարց։ Փոխարենը այսօր կառավարությունը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի թերթում ժամանակին հրապարակված մի իբր նախագիծ, որն այդ ժամանակ իսկ մերժվել է և հիմա իշխանությունները փորձում են մանիպուլացնել, թե ժամանակին խոսվել է Մեղրին հանձնելու հարցը։
Բոլոր փաստաթղթերով պարզ է դառնում՝ Արցախը լինելու էր հայկական, ցավոք սրտի 2019-ի առաջարկն էլ Նիկոլ Փաշինյանը մերժեց և 2020 թվականին, հետագայում նաև 22-ին, և վերջնարդյունքում 23-ին Արցախը հայաթափվեց հենց այս իշխանությունների ձեռքով»,– հայտարարեց Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: