|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել Շահրամանյանի բացահայտումը եւ հրապարակային հայտարարությունը»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով իշխանական խմբակցության ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը։ Այն դարձավ ընդդիմության եւ իշխանության միջեւ փոխադարձ մեղադրանքների հերթական հարթակը։ Լիլիթ Գալստյանը հիշեցրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի այն հայտարարությունը, որ Արցախի լուծարման հրամանագիրը համաձայնեցված է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, այդ փաստաթղթի վրա աշխատել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։