|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հոկտեմբերի 29-30-ը Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլաս Բեյի, իտալացի պատգամավոր Վինչենցո Սոֆոյի և Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններին ֆրանսիական «Reconquête» կուսակցության ցանկը գլխավորող Մարիոն Մարեշալի գլխավորած պատվիրակությունը։
Հանդիպման մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Մարիոն Մարեշալը՝ կարևորելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպումը։ Պատգամավորը շեշտել է, որ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Ադրբջանը ցանկանում է բնաջնջել հայերին ու ոչնչացնել քրիստոնեության հետքը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ագրեսայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր։