|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին։
Նորին սրբությունը ողջունեց պատգամավորի այցը Հայաստան «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի առիթով և գնահատանքով անդրադարձավ նրա խորհրդարանական գործունեությանը։
Կարո Փայլանը Վեհափառ հայրապետին ներկայացրեց տարածաշրջանային զարգացումները և Թուրքիայի հասարակական կյանքում առկա իրավիճակը։
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև Թուրքիայի հայ համայնքի և ազգային կյանքը հուզող զանազան խնդիրների մասին։